Եղել եմ խայտառակ մնացել. գնացի բժշկի, պարզվեց ամուսնուցս եմ վարակվել, ինձ նենց բաներ ասեց բժիշկը, որ ուղղակի ամոթից գլուխս կախել էի. եկա տուն ամուսնուս հետ կռվեցի. տեսեք ինչ պարզվեց

Էս մի շաբաթ առաջ շատ վատ էի, ամբողջ մարմինս ցան էր ու չէի հասկանում ինչա եղել: Մենակ քոր էր գալիս ուրիշ անհանգստացնող բան չունեի: Որոշեցի դիմեմ բժշկի: Մտածում էի լուրջ բան չլինի, դեմն առնեմ: Ահավոր էր:

Մտա բժշկի մոտ խոսեցի, պատմեցի նայեց ցանը ասեց` մեծ մարդ ես աղջիկ ջան, չես հասկանում, որ ջրծաղիկ ես ու տենց հիվանդ-հիվանդ հասել ես ստեղ, որ վարակես մեզ էլ: Սկսեց փնթփնթալ, իբրև ես էնքան անջատված եմ, որ չեմ հասկացել ինչա կատարվում մի բան էլ դիմել եմ իրեն: Նեղվել էի շատ ամոթից գլուխս կախել էի:

Եկա տուն, պարզվեց ինչ ամուսնուս մեջքին էլա նման ցան եղել, մտածելա կանցնի ինքն իրան ու ոչ մի բան չի ասել: Արդյունքում իրենից վարակվել եմ ու հայտնվել սենց վատ իրավիճակում: Հետը կռվեցի, ասեցի` մի բերան ասա, որ տենց բան կա, ես քեզնից վարակվել եմ, գնացել բժշկի բայց մի բան էլ ես խայտառակ եղա: Շատ էի նեղվել, բայց հետո հասկացա, որ պետքա ուղղակի ծիծաղել ու անցնել առաջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *