Էսօր խոսել եմ դատարանում երջանկահիշատակ Արմեն Գրիգորյանի հետ։ Մենք արդեն պլանավորում էինք, թե ոնց ենք իրեն երեկոյան դիմավորելու, առաջիկա քայլերն էինք քննարկում։ Ինքը ինձ ասաց՝ Գառնիկ ջան, ես մի քիչ կուշանամ, սրանք ինձ կարող է էլի կալանքի տակ պահեն։ Մենք ուզում էինք նրան ուղիղ եթեր հրավիրել,
բայց դա այդպես էլ չկայացավ ու այսօր այստեղ Արմենի փոխարեն նրա լուսանկարն է, ինչն իհարկե մեծ ցավ է բոլորիս համար։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում ասաց քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվանը։