ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգի մասին: Նա նշել է, որ ենթադրյալ ռումբի առկայության մասին ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ
փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել։ Ահազանգողը ներկայացել է որպես գնդապետ Աուդբեկուս Նիդերման։