Տղես իրա ապագա նշանածի հետ եկել էր մեր տուն. նվեր էի պատրաստել, հանեցի տվեցի, ասեց՝ վայ, ես մենակ բրենդային  բաներ եմ օգտագործում. էտ ասածի վրա տեսեք ինչ ասեցի, որ խառնվեց իրար

Տղես ընկերուհուն պիտի բերեր ծանոթացնելու հետներս: Ես էլ լավ պատրաստվել էի, իր համար էլ նվեր էի առել մոլի խանութներից մեկից: Սիրուն պայուսակ ու շարֆ էր էս սեզոնի: Իմ հնարավորությունն ինչքան ներել էր արել էի:

Երբ եկան տուն, ընթացքում բերեցի նվերը տվեցի ապագա հարսիս: Միանգամից բացեց, որ տեսնի ինչ  նվերա: Վստահ էի, որ պիտի հավանի: Հանեց պայուսակն ու ասեց` հա սիրունա, չնայած ես սենց բաներ չեմ օգտագործում, իմը մենակ բրենդ ա: Նույնն էլ շարֆի համար ասեց:

Վայ մտքումս ջղայնացա, բայց ես նենց կին չեմ էլի, որ նման բաները տանեմ ու ձայն չհանեմ: Ասեցի` աղջիկ ջան բրենդներով ոչ մեկի չես զարմացնի, ոչ էլ հագուկապով: Հիմա մենակ ուղեղով ու խելացիությամբ կարաս ինչ-որ մեկին զարմացնես: Բրենդ ա քոնը, թե չէ, արդեն հետաքրքրիր չի: Ինձ օրինակ չզարմացրիր ոչ մի բանով: Կմտածեք, դեռ հարս չեկած խի տենց արեցի, լավ արեցի, թող գիտակցի որտեղա հարս գալիս ու ինչնա կյանքում կարևոր: Իրան եթե չեն սովորեցրել, ես կուղղեմ էտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *