Էս վերջին պատերազմի ժամանակ ծանր վիճակում մի զինվորի բերեցին, ում կյանքը մեծ դժվարությամբ փրկեցի. էրեկ էտ տղեն էկել էր ինձ տենալու ու հլը ինչ առաջարկ արեց, որ հուզմունքից լացել եմ ձենով

Բժիշկ եմ ու աշխատում եմ վերակենդանացման բաժանմունքում: Պատերազմի օրերին մոտս ծայրահեղ ծանր վիճակում մի զինվորի բերեցին: Շատ մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց տղայի կյանքը փրկել ու հետո համապատսխան բուժում ստանալուս հետո դուրս գրվեց հիվանդանոցից:

Էրեկ գործ էի անում հիվանդանոցում, երբ որ էտ նույն տղան ծաղիկները ձեռքին ներս մտավ իմ սենյակ: Նենց հուզվեցի սկզբում, որ տեսա իրան: Գրկեց, համբուրեց, ծաղիկները նվիրեց, հետո էլ ասեց, որ ինձ կարևոր բան պետք ա առաջարկի:

Ասեց, որ ուզում ա, որ իր տղայի քավորկինը ես լինեմ, որովհետև իմ շնորհիվ ա, որ էսօր իրա տղան հայր ունի, իսկ իրա ընտանիքը նորից հանգիստ ու երջանիկ ա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *