Նախապես տեղեկացրել էինք, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:
Այդ ամենին զուգահեռ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ավելացված նոր՝ 150.15-րդ հոդվածը, որով սահմանվել է գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելու համար նախատեսված պատիժները։
1․ Գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում 100․000-200․000 դրամի չափով՝ պաշտոնատար անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ:
2․ Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմամբ փաստաթղթերի տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300․000-500․000 դրամի չափով, գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ:
- Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լցավորումը`առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200․000 դրամի չափով, գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ:
Վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքումնույն խախտումը կրկին անգամ կատարելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում
կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: