Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում, Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից
սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի են դիմել։ Փորձել են հատել շփման գիծը, որոնք, սակայն կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Տեղեկացնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի իրադարձության մասին մանրամասն տեղեկատվություն է
տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն․