Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր հայրենական մեդիա-դաշտը ողողված է աղբով ու ապատեղեկատվությամբ: Մեղավորն իհարկե ընթերցողը չէ, այլ այն մադիկ, որոնք իրենց սեփական ստերը առաջ տանելու համար ստեղծում են վիրուսային կայքեր, ու դրանցում արտատպում իրենց մեգաստերը: Արդյունքում՝ ստերով ու ապատեղեկատվությամբ ողողված մեդիա:
Օրինակ՝ arm24.net կայքը, դասական վիրուսային կայք է, անհայտ հեղինակներոով, անհայտ ծագման տերերով, համենայնդեպս իրենց այդպես է թվում: Իրականում բոլորս էլ հասկանում ենք ովքեր են տերերը, ովքեր են կատարողները, ովքեր են պատվերը տվողները, ու թե ինչքանով են սրանք ամեն օր ծլվլում մի նոր ցնդաբանություն Գագիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի հասցեին:
Այ հիմարներ, ձեզ թվում է՝ ձեզ հավատալու՞ են, մարդիկ իրենց աչքերի՞ն հավատան, թե՞ ձե ստերին: Ու ձեր ամբողջ հույսը նման պլինդուսից ցածր կայքերով հիմարություներ դուրս տալով Գագիկ Ծառուկյանին վնասե՞լն է: Ուղղակի ծիծաղելի է:
Ինչ վերաբերում է Ծաղկաձորում կառուցվելիք հյուրանոցին, բա լրագրող եք կոչվում, գնացեք հարցումներ կատարեք, տեսեք, որ որևէ անօրինական բան տեղի չի ունենում: Բոլոր թույլտվություններն առկա են: Միայն մոնիտորի հետևում թաքնվելով չի, մարդիկ ուղեղ ունեն, հասկանում են, որը որից հետո է: