Նորություն չէ, որ հայկական լրատվական դաշտում պլենդուսի մակարդակից ցածր լրատվական կոչեցյալները պատվերների պակաս չունեն։ Այդպիսի մի կայք էլ arm24.net-ն է, որն ամեն օր, եթե Գագիկ Ծառուկյանի կամ վերջինիս ընտանիքի վերաբերյալ մի աբսուրդ չհրապարակի, ապա այդ օրը օր չի։ Հիմա էլ հերթական սուտն են հրապարակել Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի մասին։
Դե իհարկե հրապարկված անհեթեթությունը իրականությանը չի համապատասխանում՝ ապատեղեկատվություն է, իսկ թե ում ականջներն են երևում այդ կայքի հետևում և թե ինչ նպատակներ են հետապնդում նմանօրինակ ստեր հրապարակելով, վստահ եմ բոլորդ էլ լավ գիտեք։ Թե arm24.net-ն ու նմանօրինակ լրատվականները, թե իրենց տերերը, ինչպես «աբիժնիկ» եղել են այդպես էլ մնալու են։Եվ ինչպես ասում են սուտն ու բ**ությունը 40 օր է, կապրենք ու կտեսնենք, որ ընդամենը Գագիկ Ծառուկյանին ու իր ընտանիքին վարկաբեկելու հերթական փորձերն են, որոնք դատապարտված են ձախողման։