Ցավոք, կան վիրավորներ․․․ ժամը 07։45-ի սահմաններում

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ Հենրիկ Ռուստամյանի վարած ՎԱԶ 21213 մակնիշի և Արցախի Հանրապետության բնակիչ՝ 24-ամյա Էդուարդ Թավադյանի վարած BMW 5351 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Նիվան գլխիվայր շրջվել է, իսկ վարորդներից Հ. Ռուստամյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ, 48-ամյա Ռ. Գ-ն և 49-ամյա Ա. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/16/1226723/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *