Գիտեմ մարդուս դավաճանության մասին, բայց չգիտեմ գնալ թե մնալ. Դավաճանությունը իմ համար շատ ծանր բան ա, բայց մյուս կողմից էլ տեսեք թե ինչ վիճակում եմ.

Ես գիտեմ մարդուս դավաճանության մասին։ Երևի մեր ամուսնության երկրոդ տարին էր, որ էտ կինը հայտնվել ա իրա կյանքում։ Պատճառը չգիտեմ թե ինչն ա. Ես միշտ շատ ուշադիր եմ իմ արտաքինի նկատմամբ, հետևաբար պատճառը ուրիշ բանի մեջ ա: Դե դուք պատկերացրեք էսքան տարի ես ինչ ապրումներ եմ ունեցե, սկզբում մտածում էի, թե ամեն ինչ ժամանակավոր ա, բայց հետո բանից դուրս եկավ, որ մինչև կյանքիս վերջը էս նվաստացումները պետք ա տանեմ։

Նախորոք ասեմ որ մարդս լավ փող ա աշխատում. Ունի իր սեփական բիզնեսը, ու իրա շուրջ կանայք շատ են պտտվում: Մի կողմից ուզում եմ համակերպվեմ իրա սիրած պահելու մտքի հետ, բայց մյուս կողմից էլ, էդ ամեն ինչից ինքնասիրությունս ոտնահարվում ա: Ինձ շատ նվաստացած եմ զգում, ու չգիտեմ ոնց վարվեմ: Հիմա խնդրում եմ ինձ մի խորհուրդ տվեք.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *