Եկել եմ Հայաստան, որ ամուսնանամ, էն էլ հորքուրս ինձ տեսնելուց հետո, գիտեք՝ ինչ բառ թույլ տվեց իրեն, վիրավորված հեռացել եմ

Լիբանանում եմ ապրում: 10 տարի կլիներ hայրենիք չէի եկել, բարեկամներիս ահավոր կարոտել էի, էն էլ եկա ու հիասթափվեցի: Որոշել էի գալ էստեղ ու մի լավ տղայի հետ ինձ ծանոթացնեին ամուսնանայի, բայց բարեկամներս ոչ մի տիպի չաջակցեցին ինձ: Հորքուրիս առաջինը ասեցի մտադրությանս մասին ու փոշմանեցի:

Ինքը երեք աղջիկ ունի երեքն էլ մեկը մեկից գեշ, բայց բոլորին ամուսնացրել ա ու տվել լավ մարդկանց: Ինձ, որ իմացավ պետքա տղա գտնի, ասեց, մի հատ փորիդ մեծությունը նայի, ում համոզեմ, որ հղի չես, չեն հավատ: Չեք պատկերացնի, ինչ կատարվեց հետս, երբ ասեց էտ բառերը: Ոնց կարա հոքուրը նման բան ասի իրա եղբոր աղջկան:

Հետո ինչ, որ ես գեր եմ, նշանակում ա իմ վրա չպետքա նայեն: Ես էնքան կրթված աղջիկ եմ, որ ով խոսի ինձ հետ հաճույք կստանա: Իրա աղջիկներից ոչ մեկ կրթություն չի ստացել, ու որ հետները խոսում ես հասկանում ես, տարական դպրոցը ավարտած աղջիկներ են, բայց իրանց դրել են գեղեցկուհիների տեղ, ինչ ա նիհար են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *