Էս մեր շենք նոր հարևանա եկել, ջահել տղայա ու արդեն խփնվել ա վրես․ ես էլ չեմ ուզում իրա հետ պսակվեմ, ախր շատ գեշ ա․ բայց երեկ ընենց բան եմ իմացե իրա մասին, որ արդեն ես եմ հետևից ման գալիս, առաջարկում որ հանդիպենք

Մի երկու ամիս առաջ մեր շենք նոր հարևան եկավ, դե ջահել սովորական տղայա։ Ես իրա վրա ուշադրություն չէի դարձնում, բայց հետո իմացա, որ իմ վրայա խփնված ա, ոնց կլիներ մարդը տեսել հավանել ա։ Մի հատ էլ էն մյուս հարևաններին ասել ա, որ վերջը իրա ուզածին հասնելույա։ Որ չիմացա արունը գլխիս խփեց, մեկ ուզում էի մի երկու բան ասեյի, մեկ էլ ասի լավ քեզ զսպի։

Բայց երեկ իմացել եմ, թե էտ տղեն ում տղեն ա։ Փաստորեն պարզվում ա լավ էլ հարուստ ընտանիքից ա, տներ ու բիզնեսներ ունեն տարբեր քաղաքներում։ Մորս ասում եմ, ասում ա աղջիկ ջան դու գիժ ես, ոնց կարաս ըտենց հնարավորությունը ձեռիցդ բաց թողես։ Դե չէի ուզում պսակվեյի, քանի որ էտ տղեն գեշ ա, հեչ իմ սրտով չէ, բայց դե որ իմացա սենց պահ էլ կա, արդեն մտափոխվել եմ։

Մերս ինձ էն կարգիյա դաս տվել, որ արդեն ես եմ հետևից ման գալիս, առաջարկում որ հանդիպենք։ Չգիտեմ էտ տղեն էլ ջոգել ա, թե չէ, բայց հլը ոչ մի քայլ չի արել, թե ինչիյա սպասում, մարդ չի հասկանում, ասա այ մարդ ինձնից լավ աղջիկ էլ չես կարա գտնես, ընենց որ սուս ու փուս արի մեր տուն, մատիս մատանի դիր։ Հլը տենանք վերջն ինչ ա լինելու, բախտս կբացվի, թե չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *