Բասեին էի գնացել ու ընդեղ նախկին ընկերուհուս տեսա ընկերոջ հետ. էտ աղջիկը ժամանակին շատ վատ էր իմ հետ վարվել, տեսեք, թե ես էլ ինչ արեցի ըտեղ

Էն օրը գնացել էի բասեին ու ընդեղ շատ պատահական տեսա նախկին ընկերուհուս հիմիկվա ընկերոջ հետ: Սկզբում ինձ չէր տեսել, լրիվ ձևի ու դերի մեջ էր, բայց հենց ինձ տեսավ խառվեց իրար:

Խառնվեց իրար, որովհետև վախենում էր: Ժամանակին իմ հետ ինքը վատ էր վարվել շատ ու վախենում էր, որ կարամ էտ ամեն ինչը իրա ընկերոջը պատմեմ:

Ես իհարկե իրա մակարդակին չէի իջնելու ու ինչ որ բան ասեի իրա ընկերոջը, բայց որոշեցի մի քիչ վախացնեմ: Ինքը որ էն կողմում էր, մոտեցա ընկերոջը ու սկեսեցի խոսալ հետը. Հարցնում էի՝ ծանոթ ե՞նք, դեմքդ նենց ծանոթ ա ու սկսեցի հարցնել, թե որտեղ ա ծառայել կամ սովորել:

Որ հեռվից տեսավ խոսում եմ ընկերոջ հետ, խառնվեց իրար ու վազելով էկավ, մտածում էր իրա ստորություններից եմ պատմում, բայց դե ես բան չէի պատմելու, կարևորը մի լավ վախացրի:

Հասնում ա իրա նմաններին, հլը թող գոհ լինի, որ ես եմ էղել իրա նախկինը, թե չէ ուրիշ տղա լիներ, խայտառակ կաներ սաղի մոտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *