Դեղատանն եմ աշխատում. նշանածս մտավ դեղատուն ու տեսեք ինչ արեց. չեմ կարողանում տնօրենի աչքերին նայեմ

Արդեն մի քանի ամիս է ինչ նշանված եմ: Դրանից առաջ էլ երկու տարի ընկերություն ենք արել: Նշանածիս շատ եմ սիրում, բայց մի խնդիր կա. Ահավոր խանդոտ է: Ու այդ խանդը վերջին շրջանում հիվանդագին է դարձել: Նա խանդում է բոլորին, անկախ նրանից կա խանդի առիթ, թե՝ ոչ:

Դեղատանն եմ աշխատում ու գործի բերումով բնականաբար անդադար մարդկանց հետ եմ շփվում, միշտ չէ որ կարողանում եմ զանգերին պատասխանել, երբ դեղատուն մարդ է մտնում: Նշանածս էլ դրանից գժվում է, ու պատմություն սարքում: Ասում է՝ ժամերով կանգնում հետները խոսում ես: Երեկ էլ մի տղամարդ էր դեղեր գնում, երբ նշանածս մտավ դեղատուն: Տեսավ հետը խոսում եմ բուժման ընթացքից, տեսարան սարքեց, սկսեց գոռգոռալ էդ մարդու վրա, թե ինչ է ժամերով կանգնել մնացել, եթե դեղն արդեն առել է:

Մի կերպ իրավիճակը հանդարտեցրի: Հետո էլ իմ հետ վիճեց, պատմություն սարքեց, թե բա էլ քեզ չտենամ էս դեղատանը: Ու ամենավատն այն է, որ տնօրնն այդ ժամանակ դեղատանն էր ու ամեն ինչ տեսավ ու լսեց: Ես հիմա ամոթից չեմ կարողանում էդ մարդու աչքերի մեջ նայեմ, որովհետև նշանածս ինչ ասես ասեց ու իրեն ահավոր պահեց: Մի խոսքով ահավոր վիճակում եմ հայտնվել նշանածիս խանդի պատճառով, չաշխատել էլ չեմ կարող, այդ գումարն ինձ շատ անհրաժեշտ է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *