Սկեսուրս ու քուրը սաղ օրը միսս են ծամում. էն օրն էլ առիթի էի, հագածիս մի հատ նայեցին ու հլը ինչ ասեցին, որ լացելով եմ տնից դուրս էկել. հարամեցին սաղ

Սկեսուրիս քուրը մեր հետ նույն տանն ա ապրում ու առավոտից իրիկուն իրանք կամ զբաղված են իմ մասին խոսալով ու միսս ծամելով, կամ էլ սումկեքները քցում են ուսներն ու գնում բոշոթյան:

Ամբողջ ընտանիքի բեռն իմ ուսերին ա ու ես եմ դնում, էփում, լվում ու տենց շարունակ: Էս ամեն ինչի հետ մեկտեղ ամբողջ օրն իրանց փսփսոցն եմ լսում իմ մասին:

Էրեկ էլ առիթի էինք հրավիրված ես ու մարդս, հագնվել էի ու արդեն դուրս էինք գալիս մեկ էլ էրկու-էրկու էկան, նայեցին ոտից գլուխ, ասեցին, թե բա սենց ես գնալու, էս ի՞նչ տատական շոր ես հագել, ջահել աղջիկ ես: Սենց որ հագնվես, մեկ էլ կտենաս մարդդ էլ կողքդ չի, տարած կլնեն:

Նենց էի ազդվել, նենց վատ էի, էն որ թողել, լացելով դուրս եմ էկել տնից: Սաղ հարամեցին, տրամադրությունս էլ փչացրեցին, էն որ էլ ոչ ուզում էի գնայի, ոչ էլ:

Էլ չեմ կարում էս ամեն ինչին դիմանամ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *