Ես ու խնամիս մեր էրեխեքին թուղթ ու գիր ենք արել. Որ իմանաք՝ ինչն ա պատճառը, չեք ասի՝ մա՞րդ էլ իր էրեխուն թուղթ ու գիր անի

Առաջին հայացքից իմ այս ասածը հիմարություն կարող է թվալ, որովհետև չգիտեք ողջ պատմությունը: Բայց իմանալով՝ հնարավոր է մի պահ կանգ առնեք ու մտածեք՝ արդյո՞ք ամեն բան այդքան միանշանակ է և արդյո՞ք ես միանշանակ սխալ եմ վարվել:

Ուրեմն՝ մեր երեխաները՝ աղջիկս ու խնամուս տղան, ամուսնացել են: Հիանալի իրադարձություն երկուսիս ընտանիքների համար, այս առումով ոչ մի խնդիր չկա: Բայց երկու տարի անց նրանք որոշեցին տեղափոխվլ Եվրոպա՝ աշխատելու համար:

Հասկանում եմ, բայց նրանց գնացած օրվանից ոչ մի անգամ մի կոպեկ չեն ուղարկել մեզ: Միայն երբեմն զանգում են, հրացնւոմ՝ ոնց ենք: Ես ու խնամիս էլ որոշեցինք թուղթ ու գիր անել, որ գործերը վատանան ու նրանք տուն վերադառնան:

Նենց ենք արել, որ հանկարծ առողջությանը ոչ մի բան չպատահի, այլ միայն գործերը վատանան: Կարծում եմ՝ էդպես էլ պետք ա որ լինի:
Էլ ուրիշ ճար չկար, էրեխեքիս կորցնում էինք, բա էլ ուրիշ ի՞նչ անեինք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *