Հարսանիքի օրը որ պետք ա գային աղջկաս հետևից, թեթև սեղան էի դրել, էն էլ աղջկաս սկեսուրը սեղանը տեսավ, մի հատ քմծիծաղ տվեց սաղի մոտ ու հլը ինչ ասեց. լացը տվել էր վրես

Մենք ապահոված ընտանիք չենք ու էնքան փող չենք ստանում, որ մեզ կարողանանք ճոխություններ թույլ տանք:

Աղջկաս հարսանիքն էր, մեր տանը թեթև սեղան էի դրել, որ պետք ա գային իրա հետևից: Հնարավորություններս չէր ներել ճոխ ինչ որ բան անելու համար: Ինչքան կարացել, էտքան էի արել:

Մի խոսքով, էկան, մտան ներս, աղջկաս սկեսուրը նայեց մի հատ սեղանին, սաղի մոտ քմծիծաղ տվեց ու ասեց՝ էս ա՞ սեղանը, է բա ասեիք մեր ֆուրշետ դնողին էլ ուղարկեի ձեր տուն, մի հատ նորմալ սեղան դներ, որ մարդիկ սոված չմնային:

Վայ նենց վատ զգացի ինձ, նենց ահավոր էր: Լացը տվել էր վրես ու ոչ մի բան չէի կարում ոչ ասեի, ոչ էլ խոսայի: Թողեցի սենյակից դուրս էկա: Էն որ էտ օրը իմ կյանքի ամենաուրախ օրերից մեկը պետք ա լիներ, բայց էտ պահից սկսած մինչև օրվա վերջ ես ուղղակի տեղս չէի գտնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *