Ամուսնուս սիրուհին ինձ հանգիստ չի տալիս. Մի քանի օր առաջ զանգեց գիտեք ի՞նչ առաջարկեց

2 տարի է ինչ ամուսնացել եմ։ Ամուսնուս երկրորդ կին եմ, առաջին ամուսնությունից երկու երեխա ունի, իսկ նախկին կինը շատ համեստ ու խելացի է։

Նրանց ամուսնալուծության պատճառը իմ ամուսնու դավաճանությունա եղել։ Կինը այլևս չի հանդուրժել ու բաժանվել են։ Ես նախկին կնոջ հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ, արդեն մտերիմ ընկերուհիների ենք դարձել, անգամ երեխաներին օրերով կարող է թողնել իմ խնամքին։

Միշտ ասումա, որ Կարենը ինձ սիրահարվելուց հետո շատա փոխվել, որ ես իրան տան տղամարդ եմ դարձել, մինչև ինձ հանդիպելը չնայած ընտանիքին աչքը միշտ դուրսա եղել։

Բայց արդեն մի քանի ամիս է ամուսնուս նախկին սիրուհինա հայտնվել ու ինձ հանգիստ չի տալիս։ Կպելա ինձ թե խի եմ իրա տղամարդուն ինձնով արել։ Սենց էլ փորձանք կլինի, չգիտեմ ինչ անեմ։ Ես գիտեմ որ ամուսինս իր նախկին կյանքին վերջ տվել ու հիմա իրա կյանքում մենակ ես եմ, բայց չգիտեմ էս կնոջից ոնց ազատվեմ։ Ամուսինս էլ իրեն հազար անգամ ասելա որ ինձ մոտ չգա հանգիստ թողի, բայց մեկա սա էլ պնդումա թե ամուսնուս տանելուա։ Մի քանի օր առաջ էլ զանգեց տուն, առաջարկում էր իր ամուսնուցս բաժանելու դիմաց իր տունը ինձ նվիրի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *