Հարսիցս հազիվ դուրս հանինք տնից, բայց ախպորս հանգիստ չի տալիս. Գիտեք ի՞նչ էր ասել էտ անաբուռը

Ախպերս շատ խելոք տղայա։ Մեր քաղաքում բոլորիս հպարտությունն էր։ Երկար սպասված տղա թոռն էր ու ամբողջ ազգով գլխներիս դրած էինք ման տալիս։

Նույնիսկ էդքան ուշադրությունից չէր գոռոզացել, հարգանքով էր թե մեծի թե փոքրի հետ։ Դպրոցում էլ գերազանցիկ էր ու անվճար ընդունվեց համալսարան ու եկավ Երևան սովորելու, բայց միշտ ասում էր Երևանում չեմ մնա հետ եմ գալու իմ տուն։

Էն էլ սիրահարվեց ու սաղիս մոռացավ, ընգավ ընկերուհու հետ կյանքը պլանավորելով։ Ահագին ման եկան իրար հետ սովորեցին, ավարտեցին։ Շատ լավ աղջիկ էր երևում սկզբում մենք էլ տնեցիքով չէինք խառնվում, վստահ էինք որ ախպերս սխալ ընտրություն չի անի։

Էն էլ էտ սուտի զարգացածի դեմքը ամուսնությունից հետո տեսանք։ Սաղ օրը փնթփնթալով ման էր գալիս։ Ծնողներիս հետ էին ապրում, որ գնում էի իրենց տուն մի քանի օր մնալու սկսում էր ավել պակաս խոսալ, թե դու տուն չունես որ երեխուդ առնում գալիս ես օրերով մնում ես։

Լավ էր մի քանի օրով մոր տուն էր գնացել ախպորս համոզեցի որ բաժանվի դրանից հանգիստ ապրենք։ Էն էլ պարզվեց դա ախպորս հանգիստ թողողը չի։ Էն օրը զանգել ասել էր հղիա ու ախպորս դեմը պայման էր դրել որ առանձին ապրեն, թե չէ երկրից կգնա ու երեխուն դրսում կունենա, ախպորս էլ մոտ չի թողի երեխուն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *