Գեղացի սկեսուրս ասում ա էդ պամադան քսողն ու տենց հագնվողը հաստատ սիրած էլ կունենա, էլ չգիտի՝ տղեն ա ստիպում, որ տենց հագնվեմ․ Լրիվ նամուս- թասիբ կորցրել են

Դեմ չեմ, հնարավոր է՝ շատերի համար ես բաց հագնվող կին եմ, ով իր ամուսնուն չի հարգում։ Բայց եթե իրականությունն իմանան, նրանց պատկերացումները, վստահեցնում եմ, անմիջապես կփոխվեն։

Բանն այն է, որ ամուսինս շատ է սիրում, երբ կարմիր շրթներկ եմ քսում։ նա շպարից միայն այդ ատրիբուտն է հավանում, ես էլ աշխատում եմ միշտ կիրառել։ Եվ երկրորդն էլ՝ նա թույլ է տալիս իր հետ հագնել այն, ինչ կուզեմ՝ ասելով, որ եթե նրա հետ եմ, ոչ մի խնդիր լինել չի կարող։

Ես էլ լսում եմ նրան ու այդպես հագնվում՝ չմտածելով, որ մարդիկ կարող է էսպես հասկանան։ Այնինչ էն օրը սկեսուրս լսում եմ՝ ասում է քրոջը․ «Էդ պամադան քսողն ու տենց հագնվողը հաստատ սիրած էլ կունենա»։

Ոչ մի բան չգիտի, մենակ խոսի ու առաջ անցնի։ Դե, հիմա ո՞նց չասեմ, որ հետևիցս խոսելու տեղը գաք, հետս խոսեք, կարող է ավելի շատ բան իմանաք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *