Օրերից մի օր եկել էինք Երևան տեգորս տուն, հիվանդանոցի հարց կար, էն էլ մենք մեր գալուց փոշմանեցինք տեսեք թե ոնց մարդս ախպորը հանեց օդերով, ամոթա չեն էլ ամաչում.

Օրերից մի օր եկել էինք Երևան տեքորս տուն: Հիվանդանոցի հետ կապված մի քանի հարց կար ու էնպես ստացվեց որ պետք ա մի գիշեր մնայինք, էն էլ տեգորս ձևերով կինը նենց բան արեց որ մենք մեր գալուց փոշմանեցինք: Գնացինք հիվանդանոց եկանք մի հատ կոֆե դրեց դեմներս էն էլ են դեպքում որ համարյա ամբողջ օրը սոված էինք ու բան չէինք կերել, դրսում բան չկերանք մտածելով որ դե տուն ենք գնում հիմա տեքորս կինը ինչ ասես պատրաստած կլինի: Էն էլ սխալվում էինք:

Նախորոք ասեմ մենք դատարկ ձեռով ոչ մի տեղ չենք գնում հետներս ամեն ինչ տարել էինք կաթ, մածուն, պանիր, կարտոշկա միս, նոր թխած լավաշ և այլն: Մի 5 ժամ սպասեցինք մինչև տեքրս էկավ, նոր կնիկը հաց դրեց էն էլ ինչ ժարիտ պատկերացնում եք. Կարճ ասած շատ չխորանամ մտածում էինք թե երբ պետք ա մեր տուն հետ գայինք: Դե աչդեն դարձավ քնելու ժամը մոտ տասնմեկն էր մենք էլ նենց հոգնած էինք վրեքներս հալ չկար, նստած տեղ աչքներս կպնում էր:

Ուրեմն էդ քոքվածը բերեց մեր տեղերը զալի գետնին փռեց չնայած որ մի հատ ազատ սենյակ ունեին: Հետո էլ ասում ա որ իմանայի մնալու եք սենյակը կարգի կբերեի: Ամուսինս էլ չէր դիմանում մի կերպ եմ զսպել որ կռիվ չանի բայց առավոտ հենց լույսը բացվեց հելանք հագնվեցինք իրա դրած կոֆեից էլ հրաժարվեցինք ու հետ եկանք գյուղ: Մեկ էլ ախպերը զանգել ասում ա էս խի էդքան շուտ գնացիք մարդս էլ ասեց էնքան լավ ընդունեցիք ու պատվեցիք, որ չդիմացանք, հաջորդ անգամ որ գյուղ գաք մենք էլ ձեզ մեր թալվայում կքնացնենք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *