Կիսուրս իրա նկարը մեծացրելա դրել սերվանդի վրա. միամիտ որ չտեսա ոնց եմ վախեցել. Հարցրի, որ չասեց, թե ինչի համարա տենց բան արել, շշմել մնացել եմ չգիտեմ ինչ անեմ

Կիսուրս արդեն բավականին մեխ ա, բայց իրա շարժուձևից հեչ չես ասի: Փառք Աստծո ոտով ձեռովա ու լավ դռի կնիկ ա: Սաղ հարևանությունն իրան գիտի ու լավ հաշվի են նստում հետը: Էսքանից հետո որևի կպատկերացնեք, թե ես որպես հարս ինչ օրեր եմ քաշել կիսուրիս ձեռը: Խիստ կնիկ ա շատ, դիսցիպլինայով ու հեշտ չէր իրա հետ ապրելը: Մինչև հիմա էլ նենց բաներ կասի ու կանի, որ ես ինձ զգում եմ էն 18 տարեկան նոր հարս եկած ժամանակ: Որ ինչ ասում էին թռնում էի տեղիցս: Կիսուրս հիմա էլ կարա նենց բան անի, որ տեղիցդ թռնես ու լարվես: Մի խոսքով համ սիրում եմ իրա տեսակը, համ էլ բողոքում եմ: Տարիների ընթացքում զգում եմ ես էլ եմ իրա պես դռի դարձել ու հիմա արդեն

լավ լեզու ենք գտնում: Էն օրը միամիտ մտա սենյակ տեսնեմ սերվանդի վրա իրա նկարնա մեծացրել ու դրել: իրանից հեռու անծանոթը տեսնի ուրիշ բան կմտածի: Ես էլ, որ տեսա, նենց եմ վախեցել, էլ դու սուս: Գոռացի ու ասեցի՝ այ կնիկ էս ինչ ես արել, նկարդ խի ես մեծացրել բերել դրել ստեղ: Նենց բան պատասխանեց, որ շշմեցի մնացի: Ասեց՝ աղջի Հասմիկ, սաղդ ձեր սայթերը ունեք, դնում եք ձեր նկարները ուրախանում եք, որ լավ բաներ են գրում: Ես էլ սայթ չունեմ ստեղ եմ դրել նկարս, որ տեսնեք ու ինձ լավ բաներ ասեք:Ասեց ու սկսեց խնդալ: Հետո էլ ասեց, դրել եմ, որ ամեն պահի հիշեք, որ ես ձեզ հետևում եմ: Մեղա մեղա, չգիտեի ինչ ասեի, բայց մի բան գիտի, որ տենց բանա արել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *