Ի պատասխան սոցիալական ցանցերում վերջին օրերին իմ անվան հետ կապված շահարկումներին տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ տարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է

Ի պատասխան սոցիալական ցանցերում վերջին օրերին իմ անվան հետ կապված շահարկումներին տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ տարի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Անուշ Զուրաբյանի կողմից իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման և հերքման պարտավորեցնելու մասին պահանջը, որով Անուշ Զուրաբյանը պարտավորվել էր հրապարակային ներողություն խնդրել ինձ հասցրած վիրավորանքների և ստահոդ լուրերի տարածման համար և վճարել դատարանի կողմից սահմանված 2 միլիոն դրամը: Դատարանի որոշումից ամիսներ անց՝ հոկտեմբեր ամսին Անուշ Զուրաբյանը զանգահարում է ինձ, բանավոր ներողություն է հայցում և խնդրում է, որ ես հրաժարվեմ 2 միլիոն դրամի վճարման պահանջից: Ես պատասխանում եմ, որ գումարն ինձ չի հետաքրքրում, ինչի մասին ես ավելի վաղ հայտարարել եմ նաև դատարանում, սակայն Անուշ Զուրաբյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի, ինչպես և հրապարակայնորեն արատավորել է իմ բարի համբավն ու արժանապատվությունը: Հակառակ պարագայում բռնագանձված գումարը այսպես թե այնպես ես չեմ վերցնելու, այլ նվիրատվություն եմ կատարելու որևէ մանկատան կամ ծերանոցի: Այսքանով մեր խոսակցությունն ավարտվում է: Հիմա, ամիսներ անց, ես նոր տեղեկանում եմ, որ դեռևս օգոստոս ամսին Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է դատարանի պահանջով ամրագրված ներողության տեքստը, որից հետո ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքում գրավոր հաստատել է իր կողմից ներողության տեքստի հրապարակումը, սակայն այդ մասին ես պատշաճ կերպով տեղեկացված չեմ եղել, քանզի վերոգրյալի մասին ծանուցումն ուղարկվել է իմ հաշվառման հասցեով, որտեղ այս պահին որևէ մեկը չի բնակվում: Եթե ես տեղեկացված լինեի դատարանի պահանջով Անուշ Զուրաբյանի կողմից ինձ ուղղված հրապարակային ներողության փաստի մասին, ավելի վաղ կանդրադառնայի այս թեմային: Հիմա, հաշվի առնելով այս ամենը, ես ուզում եմ խնդրով մտահոգ բոլոր մարդկանց տեղեկացնել, որ այսօր հրաժարվել եմ Անուշ Զուրաբյանից հոգուտ ինձ 2 միլիոն դրամ բռնագանձելու դատարանով բավարարված պահանջից, քանզի իմ համար իմ անունն ու արժանապատվությունը որևէ գումարով հնարավոր չէ փոխհատուցել և այստեղ ամենակարևորն իմ համար նրա կողմից հրապարակային ներողություն խնդրելու փաստն էր ու ինձ հասցված բարոյական վնասի փոխհատուցումը: Անուշ Զուրաբյանի կողմից ինձ ուղղված հրապարակային ներողությունը ես ընդունում եմ ի գիտություն և այսքանով թեման վերջնականապես համարում եմ փակված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *