Էդգար Ղազարյան կոչեցյալ նախկին պաշտոնյա կա, հիմա ընդդիմադիր է, բավականին չստացված, ձախողված ընդդիմադիր: Սա այնքան անիմաստ խոսեց, որ բոլորը զզվել են սրանից, ոչ լսարան ունի, ոչ էլ հետևորդ: Ստիպված սա ձեռքը փրփուրներին է գցել՝ »ջրի վրա» մնալու համար: Հետաքրքիր է՝ ինչու են քաղաքական աղբամաններ նետվածները անպայման Ծառուկյանի անունը տալիս՝ փորձելով այդպես իրենց անունը մեդիայի վերնագրերում պահել:
Հիմա այս չստացված ներկա-նախկինը էլի բյուջեի կողմից «Օնիրա Քլաբ»-ին 4.2 միլիարդի փոխհատուցմանն է անդրադարձել՝ թե բա հարկատուի հաշվին է արվել: Բա ոնց չասես այ կիսագրագետ, դու էլ իրավաբան, փաստաբան ես համարվում, բացառված է, որ դու չիմանաս, թե այդ ինչ գումար է, այդ ինչ փոխհատուցում է, որտեղի՞ց էր առաջացել: Բացառված է, որ դու չիմանաս, որ քաղաքկաան հետապնդումներով պայմանավորված կորոնավիրուսի օրերի Ֆինանսների նախարարությունը Օնիրա Քլաբին ապօրինի զրկեց լիցենզիայից, և հետո ադ գործը դատարանում պարտվեց: Այսինքն՝ դատարանը ապօրինի ճանաչեց պետության գործողությունները, այդ պարտքը կուտակվել էր հենց այն ժամանակ, երբ հաստատությունը զրկվել էր գործելու իրավունքից: Հիմա պետությունը աջ ձեռքով մարում ա ձախ ձեռքի սխալների պատճառով կատարածի հետևանքերը, Ծառուկյանն այստեղ ի՞նչ կապ ունի: Կամ առհասարակ, Ծառուկյանն ի՞նչ կապ ունի Օնիրա Քլաբի հետ, այն հավատարմագրման հանձնված բիզնես է, և ունի կառավարիչ: