Առաջիկայում կալանավորվելու է ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը․ Վարչապետին ներկայացրել են անհերքելի ապացույցներ կոռուպցիոներ պաշտոնյայի վերաբերյալ

Իրավապահները պատրաստվում են առաջիկա օրերին ձերբակալել և կալանավորել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին, որն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է կոռուպցիայիով դոլարային միլիոնատեր դառնալ։ Իրավապահները ՀՀ վարչապետին են ներկայացրել անհերքելի ապացույցներ, որոնցով փաստվում է, որ փոխքաղաապետն իր պաշտոնը չարաշահելով զբաղվել է կոռուպցիայիով։

Շինթույլտվություններ, գերեզմանի տարածքների տրամադրում, դպրոցի տնօրենների նշանակում, ինչպես նաև ատկատներ։ Ատկատներ նրան հիմնականում տալիս է Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթը։ Մեկ ուրիշ Դավիթ էլ՝ Սպայկայի, դարձել է Փամբուխչյանի կեղտոտ փողերի լվացողը։ Այս ամենին գումարվում է նաև թոշակառու հոր անունով ձևակերպված 4 միլիոն դոլար կաշառքը և ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Արմեն Փամբուխչյանն այս օրերին արձակուրդում է։ Կվերադառնա նա արձակուրդից թե կուղևորվի ԱԱԾ մեկուսարան, դեռ հայտնի չէ։ Հայտնի է սակայն մի բան, ինչպես կասեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու, չի պլստալու․․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *