Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։

Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։ Երեկոն շատ էմոցիոնալ ու հուզական էր, քանի որ ամբողջ ընթացքում օդում թևածում էր Արցախի շունչը, հնչում էր Արցախի բարբառը, միմյանց հանդիպած շուրջ 200 արցախցի երիտասարդները կիսվում էին հիշողություններով, վերապրում Արցախի իրենց կյանքի օրերը։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ անասելի հուզիչ էր տեսնել ու զգալ այն ապրումները, որոնցով ապրում էին արցախցի մեր երիտասարդները, սակայն երեկոյի դրվագներից մեկն իր հուզականությամբ գերազանցեց բոլորին։ Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։

Գագիկ Ծառուկյանն էլ որոշեց, որ այդ հողի վրա իր տան բակում Արցախի երիտասարդների հետ ծառ է տնկելու ու հետո հենց մայր հողի հետ միախառնված հողով նաև Արցախում են ծառ տնկելու։ Դահլիճում չկար մի մարդ, ում աչքերը չէին խոնավացել այս երկխոսությունից, քանզի բոլորի սրտի թաքուն ու ոչ թաքուն երազանքը օրերից մի օր Արցախ վերադառնալն է, այնտեղ ամուսնանալն ու զավակներ ունենալն է։ Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես մեր միասնականության ու հավատի խորհրդանիշ, իսկ ստորև տեղադրված տեսանյութը հենց էմոցիոնալ այդ դրվագի մասին է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *