Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում hրդեh է բռնկվել․ մոտ 80 բուժառուներն ու աշխատակիցները տարhանվել են

Այսօր՝ հուլիսի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում, ոստիկանության Ճամբարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ աջակողմյան վայրում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում, ավտոմեքենայի մեջ դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին, պարանոցին էլ ինչ-որ կասկածելի գոտի գցած։

Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի կարգադրությամբ «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ տղամարդը մահացել է 2 կամ 3 օր առաջ։

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է ։ Տեղում պարզվել է նաև, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *