Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը

Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։

Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանակներ են պետք և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։

Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։

Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են։

Աստված մեզ օգնական․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *