Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվա պայթած պահեստը՝ վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:
«Հանուն արդարության պետք է ասեմ:
Քաղաքաշինության, հրդեհային և տիխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվա պայթած պահեստը՝ վերջերս տուգանվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։