Հարազատներին փնտրող քաղաքացիները հավաքվում են պայթյունի վայրում. որոնողական աշխատանքները շարունակվում են. հենց նոր տեսեք ինչ պարզվեց(ուղիղ)

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ովքեր փնտրում են իրենց հարազատներին: Փրկրարաների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ քաղաքացիները: Առեւտրի կենտրոնի խանութներից տարհանվում է ապրանքը: Դեռ պայթյուններ են հնչում մերթընդմերթ: ԱԻՆ-ը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ կան:

Նշենք, որ դեպքի վայրում է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը եւ Քրիստինե Վարդանյանը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով պայթյուն է տեղի ունեցել պայթուցիկների պահեստում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 30 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *