Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը։ Սարոյանը մահացել է Իզմիրլյան բժշկական կենտրոնում, որտեղ բուժում էր ստանում, բայց նրա կյանքը հնարավոր չի եղել փրկել, քանի որ օրգանները հերթով սկսել էին ֆունկցիոնալ
խանգարման հասնել, արդեն լյարդի փոխպատվաստման խնդիր էր առաջացել և ոչ միայն: Սեյրան Սարոյան Կենսագրություն․ Ծնվ. 03.09.1967թ., գ. Հայկաշեն (ՀՀ Արմավիրի մարզ): ՀՀ բանակի գեներալ-մայոր
(2000): Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտ. համալսարանը (1994), ՀՀ ՊՆ ակադեմիան (1996) և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները (1998): 1989-92-ին՝ կամավորական ջոկատի, 1992- 2007-ին՝ ՀՀ ԶՈՒ գումարտակի, օպերատիվ խմբի, զորամասի,
բանակային զորամիավորման հրամանատար: 2007-ին զորացրվել է: Նույն թվականին՝ ՀՀ Աժ պատգամավոր: 1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի,
Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է. ՀՀ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան: