Ողջ իրավապահ համակարգը շտապում է այնտեղ․ Առեղծվածային դեպք Երևանում. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում …

Առեղծվածային դեպք Երևանում. Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է կնոջ դի Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել

ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամականավոր պաշտոնակատար Գոռ Մանուկյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի և ավագ քննիչ Լևոն Թորոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամաել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար-հոգեբանը: Ահազանգով ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել

նույն վաշտի պարեկներ Արմենակ Խաչատրյանն ու Արայիկ Արզումանյանը: Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին: Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական

վարույթ: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *