Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11), խոսել է Երևան քաղաքում առկա ինքնակամ սեփական տների օրինականացման գործընթացից։
«Այն սեփական տները, առանձնատները, որոնք կառուցվել են Երևանում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ինքնակամ եղանակով, պետք է օրինականացվեն անմիջապես քաղաքացու դիմումը տալուց սկսած և մարդ հնարավորորություն ունենա կադաստրի պետական կոմիտեից վերցնելու իր սեփականության վկայականը։ Այս
գործընթացը պետք է իրականացնել ոչ թե կադաստրային արժեքը մարդուց գանձելով, այլ անհատույց, հակառակ դեպքում մարդիկ չեն գալու և չեն գրանցելու ինքնակամ կառույցները, շարունակելու են չվճարել գույքահարկ, ինչը առանցքային կարևրություն ունի քաղապետարանի և ընդհանրապես համայնքի համար։
Այս ինքնակամ կառույցները սկզբնապես առաջացել են, երբ քաղաքապետարանը բարդ բյուրոկրատական գործընթացներ է իրականացրել սեփական տան շինթույլտվության համար։ Ինքնակամ կառույցները պետք է օրինականացվեն անմիջապես և անհատույց եղանակով։» — նշել է Դավիթ Խաժակյանը իր ծրագրային ուղերձում։https://news.am/arm/news/778582.html?fbclid=IwAR29O5O0H8iVf96Gad1ZuDuVappfhyaqUZ1pHcrWwfapW7wH0RVLoqKRn8k