Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը 8 զոհ են ունեցել` 3-ը մարտական, իսկ 5-ը` ոչ մարտական: Այս մասին ֆեյսբուքում գրել է Տիգրան Աբրահամյանը․
«Մարտական զոհերի թեման այս պահին չեմ դիտարկում, որովհետև այս պահին էլ իրավիճակը լարված է, այն այլ վերլուծության հարց է:
Մեկ շաբաթվա մեջ, տարբեր հանգամանքներում` անվտանգության կանոնների խախտումից մինչև միջանձնային հարաբերությունների խնդիր, մեզ 5 կորուստ է բերել:
Ինձ չի բավարարում դասակ, վաշտ, գումարտակ օղակում խիստ նկատողությունների և պաշտոններից տարբեր հրամանատարների հեռացումները, որովհետև առանցքային խնդիրն այդ օղակում չէ:
Ոչ մարտական կորուստների թիվն աճում է, իսկ զուգահեռ իրականությունում իշխանությունը գեներալական պագոններ, աստղեր, պաշտոններ է բաժանում:
Իհարկե վերջնահաշվարկում գալիս ենք մի կետի, որտեղ եթե որպես պատերազմական ժամանակահատվածի գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանն է, ապա այս ամենը, ցավոք, ամբողջովին բացատրելի է դառնում:
Ու անընդհատ աչքիս Նիկոլի վերջին մարզային ժամանցն է գալիս, որտեղ նրան անընդհատ զինվորականներ էին «չեստ տալով» դիմավորում և ճանապարհում. սա չի կանգնելու, անընդհատ փորձելու է ստորացնել բոլորին` զինվորականից մինչև իր մերձավոր թիմակից, մինչև ամեն ինչ կարժեզրկվի ու ավերակի կվերածվի:
Հետևանքը մարդկային ու տարածքային շարունակվող զոհերն են, ցավն ու տառապանքը, որոնք սրանց իշխանության ողջ ժամանակահատվածի ուղեկիցն են»: