Օրեր շարունակ արցախցիները փակ են պահում Աղդամի ճանապարհը, որպեսզի ադրբեջանական «հումանիտար օգնությունը» Արցախ չմտնի։
Արցախցիներն իրենց հերթին են վրաններ տեղադրել, ադրբեջանցիները՝ իրենց, իսկ կողմերի կենտրոնում ռուս խաղաղապահներն են, որպեսզի բախում թույլ չտան։
MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ասկերանում վիճակը լարված է, քանի որ ադրբեջանցիները րոպե առ րոպե ավելանում են։
«Մենք վճռական ենք, հարցը սա չէ, բայց ադրբեջանցիները քանակով ավելանում են ու չգիտենք, թե ինչ սպասել»,-ասաց մեր աղբյուրը։
Նշենք, որ Ասկերանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին, որպեսզի բոլորը հավաքվեն Տանկի հուշարձանի մոտ:
Լիաննա Թորոսյան