Եթե չլիներ Նորիկ Նորիկյանը, հիմա անչափահաս երեխաներիս հետ փողոցում էինք գիշերելու
Կյանքն անկախատեսելի է, երբեք չես կարող իմանալ, թե առջևում ինչ է սպասվում և ինչ փորձություններ ստիպված կլինենս հաղթահարել: Նման մի իրավիճակում հայտնեցի ես երկու տարի առաջ, երբ անսպասելի մահացավ ամուսինս: Մենք ապրում էինք մի մեծ բակում ամուսնուս հարազատների հետ: Երբեք տան հետ կապված որևէ խնդիր չէր բարձրաձայնվել, բայց ամուսնուս մահից հետո, երբ ես մնացի մենակ իմ երեք երեխաների հետ, մեր հարազատները գլուխ բարձրացրեցին՝ պահանջելով ազատել տունը, քանի որ իրենց էր պատկանում.. պատճառաբանեցին ինչ որ կեղծ փաստաթղթերի առկայություն, համաձայն որոնց մենք այդ տանն ապրելու իրավունք չունեինք: Ի՞նչ էր մնում անել. Ես հասկանում էի, որ պետք է դիմեմ փաստաբանական ընկության խորհրդատվության համար:
Ու լիովին հուսահատված, գլխիկոր ես մոտեցա <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակ, քանի որ զուտ տարածքի առումով այն ամենամոտն էր ինձ: Նորիկ Նորիկյանը, լսելով իմ պատմությունը, ստանձնեց իմ շահերի պաշտպանությունը և սկսվեց դատական գործընթացը: Ես սրտիս խորքում հույս չունեի , որ տունը կմնար մեզ, արդեն հոգեպես պատրաստ էի փողոցում հայտնվելու մտքին, քանի որ ամուսնուս հարազատները ունեին լավ կապեր, և դա ինձ ամենից շատ էր վախեցնում: Երկար դատական գործընթացներից հետո Նորիկ Նորիկյանը ինձ հայտնեց բարի լուրը. Ամեն բան բարեհաջող ավարտվեց, ինչպես և սպասում էինք, արդարությունը հաղթեց:
Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ լսեցի այս ամենը: Հիմա պիտի մտածեի փաստաբանին գումար վճարելու մասին: Կարողացա պարտքով գումար վերցնել, բայց երբ գնացի գումարը փոխանցելու, Նորիկյանն ասաց, որ դրա կարիքը չկա, ինքն արդեն վարձատրված է, քանի որ երեխաներս դրսում չմնացին: Ասեմ ավելին, անգամ աջակցություն ստացա աշխատանքի տեղավորման հարցում:
Նորիկ Նորիկյանն ինձ վերադարձրեց հավատը մարդկանց և արդարության նկատմամբ, որը ես կորցրել էի: