Մահացել է երգչուհի Անահիտ Հակոբյանի հայրիկը։ Այս մասին Անահիտը հայտնել է ինստագրամյան իր էջում հայրիկի հետ համատեղ լուսանկարներ և գրառում հրապարակելով.
«Դու ինձ միշտ ասում էիր, որ ես քո փայլող աստղն եմ, քո ուժեղ ու ձիգ աղջիկն եմ, գիտեմ… Հիմա դու դարձար իմ աստղը, ով ինձ միշտ ուղեկցելու ու լուսավորելու ա ճանապարհս։ Սա իմ ու իմ ընսանիքի վիշտն է. անասելի ցավ է, անբացատրելի, բայց նույնիսկ հիմա ես չեմ կարող թուլանալ… ինչ անարդար է կյանքը։ Միշտ պետք է շատ ուժեղ լինել։ Մեր վերջին խոսակցության ժամանակ ասեցիր. «Անահիտս, ձիգ մնա, կհանդիպենք»։ Խոստանում եմ, որ քո աստղը, քո Անահիտը ավելի ուժեղ ա շողալու, ու հպարտանալու առիթներ քեզ շատ ա տալու։ Պապ բոլոր հաղթանակներս ու հաջողություններս քեզ եմ նվիրելու։ Դու իմ ուժն ես, իմ պաշտպանը։ Սիրում եմ անսահման»,- գրել էր Անահիտը։