Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունները լավագույն հնարավորությունն են՝ բացահայտելու մայրաքաղաքի առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Այդ խնդիրների շարքին է դասվում երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերի անհապաղ վերաբնակեցումը: Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, իր գործունեության ընթացքում բազմիցս հանդիպելով երևանցիների հետ, իր ծրագրում ներառել է վերջիններիս հուզող հարցերը, որոնց թվում է նաև վթարային շենքերին առնչվող խնդիրները: Դեռևս 2018 թվականից սկսած Դավիթ Խաժակյանն ու իր թիմակիցները անդադար բարձրաձայնում են վթարային շենքերի խնդրի մասին՝ մատնանշելով դրանց լուծման ծայրահեղ անհրաժեշտությունը, օրինակ Արզումանյան 10 չորրորդ կարգի վթարային շենքի հարցը հենց այդպիսի ջանքերի շնորհից սկսեց լուծում ստանալ. համապատասխան ծրագիրն արդեն սկսվել է և կունենա իր տրամաբանական ավարտը:
Սակայն պետք է ընդգծել, որ անգամ երրորդ կարգի վթարային շենքերը ամրացման ենթակա չեն, քանի որ գտնվում են անմխիթար վիճակում: Ըստ Դավիթ Խաժակյանի՝ միակ արդունավետ լուծումը վերաբնակեցումն է նոր կառուցվող շենքերի միջոցով, որի փոխհատուցումը պետք է իրականացվի կառուցապատողի հաշվին: Այս ծրագրի երաշխավորը կհանդիսանա Երևանի քաղաքապետարանը՝ ճիշտ համակարգելով և կառավարելով ծրագիրը, որը թույլ կտա ազատվել մարդկանց կյանքի համար վտանգ հանդիսացող երրորդ և չորրորդ կարգի վթարային շենքերից՝ ապահովելով անվտանգ կյանք ու կենսապայմաններ երևանցիների համար:
Ինչպես նշում է Դավիթ Խաժակյանը՝ յուրաքանչյուր երևանցի պետք է զգա, որ անտեսված չէ , որ իր խնդիրները կարող են լուծում ստանալ պատկան մարմինների կողմից, քանի որ վերջիններս առաքելությունը երևանցիներին անվտանգ, ապահով և բարեկեցիկ Երևան պարգևելն է: