Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ–Արուրին հայտարարել է, որ պատրաստ է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել Իսրայելի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դիմադրությունը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի։ Իսրայելը աննախադեպ պարտություն կկրի»,- ասել է ալ-Արուրին:
Նա նաեւ նշել է, որ այս նախաձեռնությունը քննարկվում է «փակ դռների ետեւում»։