ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վրաերթից մահացած Ռուստամը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել

Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում այսօր վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։

Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Ջամշլուի հիմնական դպրոցի տնօրեն Թեմուր Խուդոյանը։

«Քիչ առաջ եմ այնտեղից եկել։ Ռուստամը մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել, առաջ անցել ու Երևանից եկող «Կամազը» հարվածել է նրան։ Ռուստամը մեկ քույր ու մեկ եղբայր ունի, ինքը փոքրն էր, 4-րդ դասարան էր փոխադրվում, ժիր, ճարպիկ երեխա էր»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց՝ գյուղը ցնցված է այս ողբերգությունից:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։

Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *