ՀՀ Անկախության հռչակագիրն ու սահմանադրությունն ուժի մեջ են, ինչքան էլ դրան ձգտողներն անչափ լինեն, լինեն ղեկավար պաշտոններում։ Այս մասին այսօր «Ապրելու երկրի» քարոզարշավի մեկնարկին ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։ «Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն անփոփոխ է իր կամքում և անկոտրում իր որոշումներում։
Ահա այդ Սահմանադրության և հռչակագրի պաշտպանությանն ենք ելել այսօր։ Թվում է՝ ինչ կապ ունի Երևանի ավագանու ընտրությունն այս ամենի հետ․ ուղիղ կապ ունի։ Երևանի ավագանու ընտրությոնները թերևս երբեք այսքան քաղաքական չեն եղել, որքան այ անգամ են, այսքան համահայկական չեն եղել, որքան այս անգամ են։ Մենք պարտավորենք այս գիտակցումով գնալ քարոզարշավի, հորդորել երևանցիներին անպայման մասնակցել ընտրություններին և բացատրել ինչու։ Ես 45 տարեկան եմ, և իմ քաղաքական ամբողջ կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների այս խաղասեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան կարևոր ու ճակատագրական են նրանք։ Ես պատրաստ եմ իմ կյանքի հաջորդ 10 տարին նվիրել մեր երկրին անվերապահորեն, ինչպես արել եմ վերջին 3 տարին պատերազմից հետո։ Սա ինձ համար խոսքեր չեն, ես այսպես ապրում եմ։ Միայն այսպես է հնարավոր իրականացնել այն, այլ կերպ երազանքի չիրականացված պաոթոսի կվերածվի։ Իսկ մենք գիտենք երազանքն ինչպես իրականություն դարձնել»,- ասաց Թանդիլյանը՝ թիմակիցներին խնդրելով խոսել յուրաքանչյուր երևանցու հետ, թակել բոլոր դռներն ու բացատրել, թե ինչու են այդքան կարևոր ու բեկումնային Երևանի ընտրութունները։ Մանրամասները՝ տեսանյութում։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2023/08/23/88315?fbclid=IwAR3hzZukvrEwXatNV451RvuOMZ54PMRyH21pZ_VXi5NiSRJwLKXovLtS3nQ