Դառը Ճակատագիր․ 22-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. Եղբայրն էլ 44-օրյա պատերազմում էր զոհվել

22-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել. Եղբայրն էլ 44-օրյա պատերազմում էր զոհվել

«Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ալիշյանը։

Ջանիկի եղբայրն էլ 44-օրյա պատերազմում զոհված Հովհաննես Ալիշյանն էր։

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:

Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք:

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա էր և հրազենային վնասվածքը ստացել էր Ծիլքարի վարչական տարածքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *