SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ձևակերպված փաստաթղթեր են ստացվել` Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով`
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղանիստ գյուղում կրակոցներ են արձակել նույն գյուղի բնակիչ 46-ամյա Անուշավան Հ.-ին պատկանող Peugeot մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ`
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, հայտնաբերել են Անուշավան Հ.-ին պատկանող ավտոմեքենան, որը տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք`
Ավտոմեքենայի դիմապակու վրա առկա են եղել կրակոցի 4 հետքեր: Թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, Մասիսի ոստիկանությունում ու Մասիսի քննչական բաժնում պարզվում է`
Գ. Շամշյանի տեղեկություններով օպերատիվ տեղեկությունները, որոնք հավաստի են եղել, ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել էին Ազգային անվտանգության ծառայությունից