Նիկոլ Փաշինյանին վիրավորող և դավաճան ասող, Միշիկական <Անտինիկոլ>-ով ֆբ ում հանդես եկող Սիրարփի Հայկազյանին Ավինյանը քաղաքապետարանում շատ բարձր պաշտոնի է նշանակում․ Հարց է առաջանում, ինչու է Ավինյանը Նիկոլ Փաշինյանին հայհոյող մարդկանց պաշտոնների նշանակում

Հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող (ոչ պաշտոնապես) Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Սիրարփի Հայկազյանին։ Առաջին հայացքից սովորական նշանակում է, իսկ ով է Սիրարփի Հայկազյանը։ Սիրարփի Հայկազյանն աչքի է ընկել Նիկոլ Փաշինյանին դավաճան ասելով , նրան հայհոյելով և Միքայել Մինասյանի ստեղծած <Անտինիկոլ> հայտնի նկարով հանդես գալով։ Հայկազյանը Տավուշի նախկին մարզպետ և ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանի մտերիմն է, ով պաշտոնյա լինելով որոշել էր դուրս գալ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ի դեպ, Հայկ Չոբանյանն էլ էր Տիգրան Ավինյանի կադրը։ Հարց է առաջանում, ինչպես է ստացվում, որ Միքայել Մինասյանի <Անտինիկոլ> շարժման անդամ, Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին հայհոյող մարդը Տիգրան Ավինյանի ձեռամբ նշանակվում է բարձր պաշտոնի Երևանի քաղաքապետարանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *