Թագուհի Թովմասյանը Բելգիայում ծածուկ հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի հետ. Որքան գումարի դիմաց է Ժողովուրդ թերթի խմբագիրը ծառայում Ադրբեջանին և ինչ ազգակցական կապ ունի նա Ալիևի խորհդրական Հաջիևի հետ

Օրեր առաջ հետաքքնող լրագրող Սարգիս Հակոբյանը հետաքրքիր փաստեր էր ներկայացրել, որոնցով հանգել էր եզրակացության, որ Ժողովուրդ օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը սկսել է ֆինանսավորվել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բանն այն է, որ Թովմասյանը, ով ամբողջ կյանքում գումար է աշխատել շանտաժով և պատվերով հոդվածներ գրելո, հասկացել է, որ Հայաստանում նրան էլ ֆինանսավորող չկա, գումար սկսել է ստանալ Ադրբեջանից: Սխեման հետևյալն է. Խիստ հայրենասեր ձևանալով կատարում է ադրբեջանական ընդգծված քաղաքականություն: Դրանց վառ օրինակն այն է, որ Թովմասյանն իբր աշխարհին ապացուցում է, թե Հայ ժողովուրդը դեմ է որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ստորագրահավաքին մասնակցում է 100 հազար մարդ: Առաջին հայացքից մեծ թիվ է, բայց դա հայ ժողովրդի 1 տոկոսն է: Ալիևն էլ վեր է կենում և ասում, որ հայ ժողովրդի 1 տոկոսն է դեմ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Այս գաղափարի հեղինակն ու ֆինանսավորողը եղել է Ալիևի երկարամյա խորհրդական Հիքմեդ Հաջիևը: Վերջերս Բելգիայում հանդիպել են Հաջիևն ու Թագուհի Թովմասյանը: Ընդամենը 50 հազար դոլարի դիմաց Թովմասյանը մեկ տարի շարունակ պետք է ծառայհություններ մատուցի Ադրբեջանին: Գումարը ստացել է կանխիկ, իսկ գումարը Թագուգհուն տվել է իր հորական կողմից բարեկամը, որն այժմ ապրում է ադրբեջանում: Նկատենք, որ Թովմասյանը ադրբեջանական արմատներ ունի (Բասարգեչյարը, որն այժմ Վարդենիս անունն է կրում, նախկինում բնակեցված էր ազերիներով): Մենք առաջիկայում կներկայացնենք Թովմասյանի ադրբեջանական արմատները ևս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *