Հրատապ…Ռուսական կործանիչները՝ հայկական երկնքում․ ի՞նչ է կատարվում

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ–մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների օդաչուները Հայաստանում ուսումնամարզական թռիչքների ընթացքում ուսումնական խնդիրներ են կատարել։  Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդաչուները թռիչքներն իրականացրել են տրված երթուղով լեռնային կիրճերի շրջանում տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում` զույգերով և շղթաներով տարբեր բարձրությունների վրա, գիշերային և ցերեկային ժամերին մարտական մեքենաների մանևրումների հետ կապված։

«Էրեբունի» ավիաբազայի ուսումնամարզական թռիչքներում ներգրավվել են Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներ։

https://youtube.com/watch?v=5N2h-6uEQfI%3Ffeature%3Doembed%26enablejsapi%3D1

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ՀՌՕ ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարզումների կմասնակցեն «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում։

Իրավիճակն առավելագույնս մարտականին մոտեցնելու համար ՀՌՕ զինծառայողները հատուկ խոչընդոտներ կհաղթահարեն ծխագլանիկների և պայթուցիկ փաթեթների կիրառմամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *