Civic.am-ի տեղեկություններով՝ զոհվածների պարբերաբար ընդդիմադիր քաղաքական ակտիվություն ցուցաբերող ծնողների մի մասը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և նրա անունից ստացել է 15-30 միլիոն դրամ և բնակարաններ նորակառույցներում։
Մասնավորապես՝
Արմեն Գալստյանը ստացել է 30 միլիոն դրամ և բնակարան նորակառույցում։
Գայանե Արզումանյանը ստացել է 30 միլիոն դրամ։
Գոհար Դավթյանը ստացել է 30 միլիոն դրամ։
Վահիդ Սահակյանին արդեն խոստացել են բնակարանը և վերջինս սպասում է այն ստանալուն։
Գարիկ Գալեյանը ստացել է առնվազն 15 միլիոն դրամ և առաջիկայում կստանա նաև բնակարանը։
Այս գումարներն ու բնակարանները տրվում են ծնողներին ակտիվ ցուցարարության համար, թե ոչ, ասել չենք կարող։ Սակայն առնվազն տարակուսելի է, որ քոչարյանական շռայլության օբյեկտները բացառապես ակտիվ ցուցարարներ են։
Տեղեկությունները մեզ փոխանցած աղբյուրը վստահելի է։