Պայթյունները տեղի են ունեցել չորեքշաբթի՝ մայիսի 17-ի երեկոյան, Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայում։ Այս մասին Telegram ալիքում հայտնում է Klymenko Time-ի ուկրաինական հրատարակությունը։
Մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։
Մոսկվայի ժամանակով 21:51-ին ( Երևանի ժամանակով` 22։51- ին) Օդեսայի մարզում օդային տագնապ է հայտարարվել։
Ավելի վաղ Կիևի բնակիչները բողոքել էին տեղական իշխանություններին, որ օդային հարձակումների ժամանակ փակվել են բազմաթիվ ավիացիոն ապաստարաններ։