2023թ. մայիսի 6-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները դեպի Երևան ընթանալու համար պետք է հետադարձ կատարեն նոր բացված հետադարձի տեղով։ Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար հետադարձ պետք է կատարեն նոր հետադարձից 1կմ ներքև։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Գոյություն ունեցող շրջադարձը, որը դուրս է գալիս Սևանի թերակղզուց, այսօրվանից փակ է լինելու։ Տեղադրվելու են բազալտե եզրաքարեր և մետաղական արգելափակոցներ։